Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ամենահայտնի նահանգապետերից  մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դեքմեջյանը մահացել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:

ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների  վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դեքմեջյանի գործունեությունը:

«Այսօր ևս մեկ հայորդի միացավ հայ ազգի բացառիկ հասարակական գործիչներին, այդ թվում՝ Քըրք Քըրքորյանին և Հայկական ընդհանուր բարեգործական միության նախկին նախագահ Ալեք Մանուկյանին,  ովքեր թողել են հույսի և ոգեշնչման անսպառ ժառանգություն:»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]