Քաղաքականություն

Ժամանակն է, որ միջազգային հանրության հակազդեցությունն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ժամանակն է, որ միջազգային հանրության հակազդեցությունն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն կարծիքին չէ, որմիջազգային հանրություննանցած տարիների ընթացքում հանդուրժել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, սակայն գտնում է, որ միջազգային հանրության հակազդեցությունը ադրբեջանական հռետորաբանությանը պետք է լինի ավելի գործնական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ եղել են արձագանքներ դիվանագիտական մակարդակով և խողովակներով, և կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրության հակաազդեցությունը ռազմատենչ հռետորաբանությանը լինի ավելի գործնական և ավելի հրապարակային»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա կարծիք հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն այս պահին փակուղու մեջ են, իսկ ինքն իրականում առաջարկում է փակուղուց դուրս գալու տարբերակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում