Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սահմանին կուտակումները շարունակում են մնալ նույնը, ԶՈւ-ն լիարժեք վերահսկում է իրավիճակը. ՊՆ պաշտոնակատար

 Սահմանին կուտակումները շարունակում են մնալ նույնը, ԶՈւ-ն լիարժեք վերահսկում է 
իրավիճակը. ՊՆ պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփման գծում որևէ բան չի փոխվել, ադրբեջանական կողմից զինտեխնիկայի կուտակումները շարունակում են մնալ նույնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ լարվածությունը ոչ թե արտահայտվում է կրակի ինտենսիվությամբ, այլ կուտակումներով:

«Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը, պատրաստ են ցանկացած գործողություններին հակահարված հասցնել, ինչպես պահանջում է մեր երկրի շահը»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչու ՊՆ-ն չարձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որով նա Ազգային ժողովի ամբիոնից կասկածի տակ դրեց սահմանում լարվածության վերաբերյալ հայտարարությունները, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ՊՆ հայտարարությանն արված հակահայտարարությունը լի է մի քանի վտանգներով, որոնցից մեկն էլ բանակի կողմից արվող հետագա հայտարարությունների նկատմամբ վստահության անկումը կարող է լինել: «Բացի այդ՝ ես այդ օրերին ոչ մի զանգ չստացա ոչ Սասուն Միքայելյանից, ոչ Նիկոլ Փաշինյանից կամ ոչ որևէ մեկ ուրիշից, ով կզանգեր ու կհարցներ այդ հայտարարությունն ինչ հիմքեր ունի, կարող է իրոք ինչ-որ բան պետք է անել: Նորմալ եմ դա համարում, բայց այդ ֆոնին հակահայտարարությունները սխալ են: Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով»,-հավելեց նա:

Արցախի պաշտպանության բանակը ապրիլի 22-ին և մայիսի մեկին հայտնել է, որ շփման գծում Ադրբեջանը մարդկային ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժ է իրականացնում՝ հրապարակելով դրա մասին վկայող տեսանյութեր: Այդ օրերին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարված էր, երկրի ներսում ցույցեր էին, և ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարում էր, որ այդ լուրերն իրականություն չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am