Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մանկական բեսթսելեր 5/2. «Հեքիաթներ քնելուց առաջ» գիրքն ամենավաճառվածների աղյուսակում է

 Մանկական բեսթսելեր 5/2. «Հեքիաթներ քնելուց առաջ» գիրքն 
ամենավաճառվածների աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Աղյուսակ է վերադարձել և առաջին հորիզոնականը զբաղեցրել «Շաղգամը» գիրք-փազլը: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Մեկ հորիզոնականով առաջատարի դիրքերը զիջել և երկրորդ տեղում է  հայտնվել մանուկների սիրելի «Բոքոնիկը»: Գնդիկ Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր անալոգները շատ ժողովուրդների մոտ (անգլիական Ջոնի-փքաբլիթը և այլն): Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երրորդ տեղն է գրավել ռուսական հայտնի և սիրված «Ով է ապրում տնակում» հեքիաթը:

«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը չորրորդն է: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում, որը սիրված է փոքրիկների կողմից:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն այս անգամ հինգերորդն է: Այն ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ ստեղծագործություններ:

«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում: Այն վեցերորդ հորիզոնականում է:

 Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» մեր աղյուսակում է և յոթերորդն է: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: 
 Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք: 

Մանկական բեսթսելերի ութերորդ տեղում ՝Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են: Դրանք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի և գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը զիջել է իր դիրքերը և իններորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

Ամենավաճառված գրքերի աղյուսակն այս անգամ եզրափակում է  Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» գիրքը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1

«Շաղգամը»

գիրք փազլ

Բուկինիստ 77
2 «Բոքոնիկը» Բուկինիստ 74
3 «Ո՞վ է ապրում տնակում» Բուկինիստ 73
4 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 59
5 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 51
6 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 47
7 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» Զանգակ 41
8 Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 38
9 «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 35
10 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Զանգակ 30

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am