Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նոր «Վրիժառուների» համաշխարհային դրամամուտքերը 1 մլրդ դոլարի են հասել ռեկորդային կարճ ժամանակում

Նոր «Վրիժառուների» համաշխարհային դրամամուտքերը 1 մլրդ դոլարի են հասել ռեկորդային կարճ ժամանակում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel-ի նոր կինոնկարը՝ «Վրիժառուներ. անվերջության պատերազմը», ըստ BoxOfficeMojo կայքի տվյալների, համաշխարհային վարձույթում 1 մլրդ դոլար Է փաստակել ընդամենը 11 օրվա ընթացքում՝ ավելի արագ, քան պատմության մեջ որեւԷ այլ ֆիլմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միագումար դրամամուտքերը կազմում են 1,16 մլրդ դոլար, ընդ որում՝ Չինաստանում, որի կինոշուկան մեծությամբ երկրորդն Է աշխարհում, ֆիլմը կսկսեն ցուցադրել միայն մայիսի 11-ից: ԱՄՆ-ում եւ Կանադայում ֆիլմն արդեն հավաքել Է 450 մլն դոլար:

«Վրիժառուները» անցած հանգստյան օրերին դարձել Է հյուսիսամերիկյան վարձույթի անվերապահ առաջատարը՝ վաստակելով 112,5 մլն դոլար:

«Բազմաթիվ կինոնկարներ պրեմիերային ուիք-Էնդին նման դրամամուտքերի մասին միայն կարող են երազել»,-ասում Է ComScore-ի փորձագետ Պոլ Տեր-Կարապետյանը: Ֆիլմը բոլոր երկրներում գլխավորել Է վարձույթի վարկանիշները: Մասնավորապես, Ռուսաստանում «Վրիժառուները» առաջին հանգստյան օրերին դրամամուտքերի նոր ռեկորդ Է սահմանել՝ 17,6 մլն դոլար՝ գերազանցելով «Կարիբյան ծովի ծովահենների»՝ անցյալ տարվա ցուցանիշը:

Ավելի վաղ կինոնկարն առաջին ուիք-Էնդին դրամամուտքերի բացարձակ ռեկորդ Է սահմանել աշխարհում (630 մլն դոլար) եւ ԱՄՆ-ում (258 մլն դոլար):

Վերլուծաբանները կանխատեսում են «Վրիժառուների» հետագա հաջողությունը եւ նոր ռեկորդներ, քանի որ մինչեւ մայիսի 15-ը, երբ վարձույթ դուրս կգա երկրորդ «Դեդփուլը», կինոԷկրաններին աղմկալի պրեմիերաներ չեն սպասվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am