Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է շուրջ 39 տոկոսով. ԿԲ

Հայաստանում քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է շուրջ 39 
տոկոսով. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում 2017 թվականին վճարային քարտերով իրականացվել է 1 տրիլիոն 558.9 միլիարդ դրամի գործառնություն: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 38.5 տոկոսով և կազմել 298.3 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս է վկայում ՀՀ կենտրոնական բանկի նախորդ տարվա հաշվետվությունը:

Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 145.6 մլրդ դրամ: Արդյունքում՝ քարտերով անկանխիկ վճարումների տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում նախորդ տարվա համեմատ աճել է 4.1 տոկոսային կետով և կազմել 19.1 տոկոս:

Համաձայն հաշվետվության՝ 2017 թվականի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը 1.7 միլիոն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]