Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բոլնիս-Խաչենում տեղի է ունեցել Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված միջոցառում

Բոլնիս-Խաչենում տեղի է ունեցել Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում հանդիսավորապես նշվել է նույնանուն գյուղի զավակ, մեծ մանկավարժ ու մանկագիր, հայտնի գրող ու հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի հիշատակի օրը, որին իրենց մասնակացությունն են բերել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությանի լրատվական վարչությունից, ավանադական դարձած միջոցառումը կազմակերպվել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և Բոլնիս-Խաչեն հայրենակցական միության աջակցությամբ։

Միջոցառման բացման իր խոսքում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, աղայանական օրվա կազմակերպիչ Գևորգ Սնխչյանն անդրադարձ է կատարել մեծ գրողի կենսագրությանը և գրական գործունեությանը, խոսեց այն մեծ ներդրման մասին, որ Ղազարող Աղայանն ունեցել է հայ գրականության զարգացման գործում:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում ընդգծել է Ղազարոս Աղայանի այն մեծ դերն ու նշանակությունը, որ ականավոր գործիչն ունեցել է հայ մանկան դաստիարակության գործում՝ միաժամանակ ողջունելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպիչներին՝ հայ մեծանուն գրողների և նրանց ստեղծագործություների հանրահռչակման գործում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար։

Միջոցառմանը ներկայացվել են հայկական երգ ու պարի, ինչպես նաև ասմունքի կատարումներ։

Դեսպան Սադոյանը նաև շրջայց է կատարել Ղազարոս Աղայանի տուն-թանգարանում և գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։ Ռուբեն Սադոյանը գյուղացիներին վստահեցրել է, որ դեսպանությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ մեծ մանկագրի տուն-թանգարանն ունենա ավելի բարվոք պայմաններ և ավելի ներկայացուցչական տեսք։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am