Քաղաքականություն

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում