Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ն եւ Թուրքիան համատեղ են ստուգելու ներկրվող թուրքական լոլիկը

ՌԴ-ն եւ Թուրքիան համատեղ են ստուգելու ներկրվող թուրքական լոլիկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Թուրքիան մայիսի 10-ից Գելենջիկ ծովային նավահանգստում համատեղ են իրականացնելու ՌԴ ներկրվող թուրքական լոլիկի ֆիտոսանիտարական հսկողությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին. հայտնել Է «Ռոսսելխոզնադզորը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2018 թվականի մայիսի 10-ից Գելենջիկ ծովային նավահանգստում Թուրքիայի Հանրապետության պարենի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարության պարենամթերքի եւ հսկողության դիրեկտորատի հետ համատեղ իրականացվելու Է Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող թուրքական լոլիկի խմբաքանակների ֆիտոսանիտարական հսկողությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ծառայությունը նաեւ նշում Է, որ մայիսի 3-ին կայացել են «Ռոսսելխոզնադզորի» բանակցությունները Թուրքիայի գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են տավարի միս արտադրող ռուսական ձեռնարկությունների առաջիկա կրկնական տեսչական ստուգմանը վերաբերող տեխնիկական հարցերը, ինչպես նաեւ այդ ձեռնարկությունների կողմից անասնաբուժության բնագավառում թուրքական օրենսդրության պահանջների կատարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am