Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մոսկվայի դատարանը հաստատել է գործարար Սերգեյ Խաչատուրովի ակտիվների վրա կալանք դնելու որոշումը

Մոսկվայի դատարանը հաստատել է գործարար Սերգեյ Խաչատուրովի ակտիվների վրա 
կալանք դնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բասմանի դատարանը հաստատել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի յուրացնելու գործով մեղադրվող «Ռոսգոստռախ» խմբի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովին պատկանող ընկերությունների հաշիվների վրա կալանք դնելու որոշումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բասմանի դատարանն ապրիլի 19-ին իրականում կալանք է դրել Խաչատուրովի գործով»,- ասել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Յունովա Ցարեվան՝ պատասխանելով հարցին, արդյոք դատարանը կալանք է դրել գործարար Սերգեյ Խաչատուրովի գումարների և արժեթղթերի վրա: Միաժամանակ, Ցարեվան չի հստակեցրել կալանքի դրված միջոցների չափը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am