Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աղվան Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր. Արմեն Ռուստամյան

Աղվան Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր. 
Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, համաձայն որի նա չի մասնակցելու ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը, գնահատական կտա: Այդ մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  

«Աղվանի Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր: Մենք, իհարկե, հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմամբ, բայց սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները: Նրա կատարած քայլն այդ ավանդույթների դեմ էր: Մենք բնականաբար այդ պահվածքին անպայման համապատասխան գնահատական կտանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արմեն Ռուստամյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ավելի վաղ իր ելույթում հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը չի մասնակցելու:  Վարդանյանն ընդգծել էր, որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի, ուստի պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am