Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վատիկանի գանձապահին կդատեն ոտնձգությունների համար

Վատիկանի գանձապահին կդատեն ոտնձգությունների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի գանձապահ կարդինալ Ջորջ Պելը Մելբուռնի դատարանում կմեղադրվի սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, 76-ամյա Պելի դեմ համեմատաբար լուրջ մեղադրանքների մի մասը մերժվել է:

Այնուամենայնիվ, շատերը, ովքեր իրենց զոհ են համարում, չեն հրաժարվել իրենց ցուցմունքներից: Հավանաբար, դատարանը երեքշաբթի նոր մեղադրանքներ կառաջադրի: Պելը հերքում է իր մեղքը:

Կարդինալը մելբուռնյան դատարանի շենք է եկել երեքշաբթի օրը և նրան ուղեկցել է իր գլխավոր փաստաբան Ռոբերտ Ռիխտերը: Մուտքի մոտ հավաքվել են լրագրողներ և ցուցարարներ:

Առաջին մեղադրանքները Պելին առաջադրվել են 2017 թվականի հունիս ամսին: Նա ստիպված է եղել Հռոմի Պապից թույլտվություն խնդրել, որպեսզի ներկա լինի լսումներին հայրենի երկրում:

Ջորջ Պելը կաթոլիկ հոգևորականների  ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, ով հանդես կգա աշխարհիկ դատարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am