Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ն հորդորել է Հայաստանում բարեխիղճ բանակցություններ իրականացնել Սահմանադրության հիման վրա

ԱՄՆ-ն հորդորել է Հայաստանում բարեխիղճ բանակցություններ իրականացնել 
Սահմանադրության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հորդորել է Հայաստանի իրադրությունում ներգրավված բոլոր կողմերին Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ իրականացնել բարեխիղճ բանակցություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am