Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Միջազգային FHA 2018 ցուցահանդեսին հայաստանցի արտադրողներն ավելի քան հաջողված դեբյուտ են ունեցել

Միջազգային FHA 2018 ցուցահանդեսին հայաստանցի արտադրողներն ավելի քան 
հաջողված դեբյուտ են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Food and Hotel Asia FHA 2018 Singapore ցուցահանդեսում հայաստանցի արտադրողների դեբյուտն ավելի քան հաջողված էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:

Ռեստորանային աստղեր տրամադրող հանրահայտ «Միշլեն» ընկերությունը սննդամթերքի իր ուղեցուցային կայքում, անդրադառնալով ցուցահանդեսին, նշել է, որ 70 երկրի ավելի քան 3500 ընկերության մասնակցությամբ այդ միջոցառման ամենադիտարժան տաղավարներից մեկը հենց ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող Հայաստանի տաղավարն է:

Ընկերությունը «5 հիանալի տաղավար, որոնք արժե այցելել» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է նաև Հայաստանի տաղավարին: Կազմակերպության կայքը գրում է. «Հայաստանը FHA-ին մասնակցում է առաջին անգամ: Երկիրը գտնվում է լեռնոտ Կովկասում՝ Ասիայի և Եվրոպայի միջև: Տաղավարում կարող եք գտնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են սոճու կոնի օշարակը, որը բնական դեղամիջոց է իմունիտետի ամրապնդման և հազի դեմ պայքարի համար: Կովկասյան լեռների հարուստ բերքը ներկայացված է Ագրար Արմավիր ընկերության պահածոներով: Թեյի սիրահարները կարող են փորձել Հայաստանի անտառների բուրումնավետ վայրի խոտաբույսերից պատրաստված թեյերը»:

FHA 2018 ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող 5 ընկերություն: Հայկական տաղավարում ներկայացված են չրեր, բուսական թեյեր, սոճու կոնի օշարակ, պահածոներ, հյութեր, կոմպոտներ: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 28-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am