Երկամյա թմբկահարը ԶԼՄ-ների աստղ Է դարձել
16:28, 26 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային լրատվամիջոցներն ուշարդություն են դարձրել երկամյա տղայի՝ Լենոքսի վրա, որը հանպատրաստից հարվածային հարմարանքի վրա որոշ մեծահասակներից ավելի լավ Է նվագում:
Մասնավորապես, Mashable պորտալը հիանում Է այն բանով, որ մինչ տղայի հասակակիցներն առաջին քայլերն են անում այբուբենի ուսումնասիրման գործում, նա ռիթմի ցնցող զգացողություն Է ցուցադրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Life of Lennox ալիքի տնային տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է երեխան երաժշտության ներքո փայտիկներով հարվածում փոքր սեղանին, բաց չի թողնում ոչ մի բիտ եւ նույնիսկ ոչ մեծ սոլո Է ցուցադրում: Գրառման հեղինակները խորհրդածում են, թե ինչ կլիներ փոքրիկի հետ, եթե նա իսկական թմբուկ եւ ուսուցիչ ունենար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում