Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները. Հասմիկ Պետրոսյանի պարզաբանումը

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի 
պաշտոնակատարի պարտականությունները. Հասմիկ Պետրոսյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: Այս մասին նշեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանում ներկայացնելով ապրիլի 25-ին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրի առնչությամբ, որը լրատվամիջոցներում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել:

«Անհրաժեշտ է ընդամենը ուշադրությամբ կարդալ հրամանագիրը, որով ուժը կորցրած է ճանաչվում Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի 2-րդ կետը, համաձայն որի՝ Վարդան Մակարյանը նշանակվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանին, պարոն Գեւորգյանը շարունակում է կատարել փոխվարչապետի պաշտոնակատարի իր պարտականությունները»,-ընդգծեց Պետրոսյանը:

ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը, որով Վարդան Մակարյանը նշանակել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ապրիլի 25-ին Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, իսկ Վարդան Մակարյանը, ով մինչ այդ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, շարունակում է պաշտոնավարել նույն պաշտոնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am