Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուֆայի ռեստորաններից մեկում հինգ հայի խեղդվելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մանրամասներ

Ուֆայի ռեստորաններից մեկում հինգ հայի խեղդվելու դեպքով քրեական գործ է 
հարուցվել. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց» թերթը: Ապրիլի 13-ին ռեստորանի աշխատակիցներից մեկն առանց պաշտպանիչ դիմակի իջել էր ռեստորանի դիտահորը՝ ջուրը փակելու համար, սակայն չէր կարողացել դուրս գալ այնտեղից՝ ուշագնաց լինելու պատճառով: Գործընկերոջն օգնելու համար դիտահոր են մտել ևս հինգ հոգի, ովքեր ևս կորցրել են գիտակցությունը:

Ռեստորանի չորս աշխատակիցներ մահացել են տեղում, ևս երկու տուժողի բժիշկները հասցրել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է:

Ամենայն հավանականությամբ, մարդկանց մահը վրա է հասել մեթանից, որն անհոտ և անգույն գազ է, հիմնականում հավաքվում է ջրին մոտ գտնվող ստորգետնյա կառույցներում: Ռեստորանը գտնվում էր Բելայա գետի հարևանությամբ, և, հետևաբար, գազի հայտնվելն այնտեղ զարմանալի չէր: Նման դեպքեր տեղի են ունենում, երբ ձեռնարկություններում չեն պահպանվում անվտանգության կանոնները, և աշխատակիցների հետ բացատրական աշխատանքներ չեն տարվում:

Քրեական օրենսդրության համաձայն՝մեղավորները կպատժվեն մինչև չորս տարի ազատազրկման:

Ռեստորանը պատկանում է տեղի հայ համայնքին: Բոլոր մահացողները ազգությամբ հայեր են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]