Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

BMW-ն Պեկինում ներկայացրել Է առաջին Էլեկտրական քրոսովերը

BMW-ն Պեկինում ներկայացրել Է առաջին Էլեկտրական քրոսովերը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում կայացել Է BMW iX3 Էլեկտրական քրոսովերի նախատիպի հրապարակային դեբյուտը: Կոնցեպտ-քառի սերիական տարբերակը շուկա դուրս կգա 2020 թվականին: Այն կդառնա գերմանական արտադրողի առաջին մոդելը հինգերորդ սերնդի Էլեկտրիֆիկացված փոխադրամիջոցների շարքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

iX3-ի համար պլատֆորմը փոխառված Է ստանդարտ X3-ից, բայց Էլեկտրամոբիլի համար մշակել են հատուկ հետին ենթաշրջանակ եւ ոչ մեծ փոփոխություններ են մտցրել շասիի կառուցվածքում:

BMW iX3-ի Էլեկտրաշարժիչի հատույցը կազմում Է 272 ձիաուժ, մարտկոցների բլոկի՝ ավելի քան 70 կիլովատ-ժամ ծավալով: Մեկ լիցքավորմամբ BMW iX3-ը կարող Է ընթանալ մինչեւ 400 կիլոմետր: Կուտակիչները ապահովում են միացումը 150-կիլովատանոց բարձր արագության կայաններին եւ ամբողջովին լիցքավորվում են ընդամենը 30 րոպեում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am