ԳԱԱ-ն կոչ է անում խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով
16:23, 25 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր քաղաքացիական հասարակությունը շարունակում է պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի կայացման: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, լինելով հանրության մասը, կոչ է անում բոլոր կողմերին խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով իրավական դաշտում, զերծ մնալ հնարավոր բախումներից` ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և երկրի կայունությունն ու հեղինակությունը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում