Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն արգելեց օգնությունը Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվող շրջաններին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն արգելեց օգնությունը Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվող շրջաններին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է օրինագիծ, որն արգելում Է ամերիկյան օգնությունը Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են նախագահ Բաշար Ասադի իշխանությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միեւնույն ժամանակ փաստաթղթի տեքստում նշված Է, որ վերականգնման գործում օգնություն կցուցաբերվի «դեմոկրատական Սիրիային կամ Էլ այն շրջաններին, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից»:

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսն օրինագիծը համարել Է «ժամանակին», քանի որ այն թույլ Է տալիս «կանխել ամերիկացի հարկատուների դոլարների հայտնվելն Ասադի հանցավոր վարչակարգի ու նրանց ձեռքին, ովքեր նրան պաշտպանում են»: Դրա հետ մեկտեղ, ինչպես ասել Է օրենսդիրը, «երբ գա օրը, երբ Սիրիայի կառավարությունը ղեկավարեն ոչ Ասադն ու նրա կողմնակիցները, ԱՄՆ-ը վերստին կքննարկի օգնություն ցույց տալու հարցը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am