Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են Instagram-ի աշխատանքի խափանման մասին

Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են Instagram-ի աշխատանքի խափանման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են դիտվում մի շարք երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում: «Instagram-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով ժամը 07:37-ից (Երեւանի ժամանակով 15:37-ից)»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Սոցիալական ցանցի աշխատանքում խափանումների մասին ամենից շատ հայտնում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի օգտատերերը: Խնդիրների մասին հայտնում են նաեւ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Սինգապուրում եւ Ճապոնիայում: Ռուսաստանում օգտատերերը խնդիրների են բախվել Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում եւ Սանկտ Պետերբուրգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am