Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում Սիրիայի ենթակառուցվածքի վերականգնման ծախսերը գնահատել են ոչ պակաս քան 200-300 մլրդ դոլար

ՄԱԿ-ում Սիրիայի ենթակառուցվածքի վերականգնման  ծախսերը գնահատել են ոչ 
պակաս քան 200-300 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում պատերազմի հետեւանքով ավերված ենթակառուցվածքի վերականգնումը կպահանջի առնվազն 200-300 մլրդ դոլար: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այդ մասին ապրիլի 24-ին Ժեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Սիրիայում ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչ Ջեյկոբ Քեռնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերակառուցումը պետք Է հսկայական լինի: Մենք խոսում ենք այն մասին, որ դրա համար 200-300 մլրդ դոլար կպահանջվի, եւ դա, ըստ երեւույթին, ամենաքիչն Է»,-ասել Է նա: Քեռնը հիշեցրել Է, որ պահանջվում Է վերականգնել շենքերը, գործարանները, Էլեկտրահաղորդման գծերը, ենթակառուցվածքը:

«Սա հումանիտար ճգնաժամ Է, եւ բոլորը, ովքեր խիղճ ունեն, կօգնեն սիրիացիներին»,-նշել Է Քեռնը, պատասխանելով այն հարցին, թե ով Է վճարելու վերակառուցման համար, հաշվի առնելով այն, որ մի շարք երկրներ, որոնք բացասաբար են տրամադրված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, չեն ցանկանում դա անել: Նրա խոսքով՝ ներկայում Սիրիայի հակամարտությունը «սիրիացիների հակամարտությունը» չԷ: Նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ այս երկրում ներկա են գլոբալ եւ տարածաշրջանային տերությունների զորքեր: Ապրիլի 24-ին Բրյուսելում ընթանում Է Սիրիային նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովը: Ավելի քան 85 երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով ժամանել են եվրոպական մայրաքաղաք, որպեսզի միջոցներ հանգանակեն Սիրիայի բնակչությանը եւ փախստականներին օգնելու համար, ինչպես նաեւ քննարկելու Սիրիայի վերջին իրադարձությունները եւ այս երկրում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի վիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am