Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելացիները պայթեցրել են պաղեստինցու տունը՝ որպես պատիժ ռաբբիի սպանության համար

Իսրայելացիները պայթեցրել են պաղեստինցու տունը՝ որպես պատիժ ռաբբիի 
սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորականները Հորդանան գետի Արեւմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը մասնակցել Է իսրայելացի ռաբբիի սպանությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը: Բնակելի շինությունների ցուցադրական քանդումը, որն անօթեւան Է թողնում ահաբեկիչների հարազատներին, Իսրայելի իշխանությունների կողմից օգտագործվում Է որպես պաղեստինյան բռնության կանխարգելման միջոցներից մեկը, երկու տարում որի զոհ Է դարձել ավելի քան 50 մարդ: «Անցած գիշեր Իսրայելի Պաշտպանության բանակի ինժեներական զորքերը սահմանապահ ոստիկանության եւ քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ Ջենինում քանդել են Մուհամեդ Քունբայի տունը»,- հայտնել են զինվորականները:

Բանակը պաղեստինցուն համարում Է այն ահաբեկչական բջջի անդամ, որը հունվարին սպանել Է ռաբբի Ռազիել Շեւախին: Զինյալներն Արեւմտյան ափի հյուսիսային մասի խճուղիներից մեկում գնդակոծել Էին ավտոմեքենան, որով գնում Էր վեց երեխաների 35-ամյա հայրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am