Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Facebook-ը «հակաահաբեկչական խմբի» հաստիքակազմը 150 աշխատակցից ավելացրել Է մինչեւ 200

Facebook-ը «հակաահաբեկչական խմբի» հաստիքակազմը 150 աշխատակցից ավելացրել Է մինչեւ 200

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունն իր այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք պայքարում են համանուն ցանցում ահաբեկչական բովանդակության տեղեկատվության զետեղման դեմ, 150-ից ավելացրել Է մինչեւ 200: Այս տարվա առաջին եռամսյակում բացահայտվել են 1,9 միլիոն փոստեր, որոնք պատկանել են «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների կողմնակիցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին ընկերությունը հայտնել Է իր կայքում:

«(Վնասաբեր կոնտենտի) բացահայտման տեխնոլոգիան կարեւորագույն դեր Է խաղում այս բնագավառում առաջընթացի հասնելու գործում, ուստի մեր հակաահաբեկչական թիմն անցյալ տարվա հունիսի 150 մարդուց այժմ ավելացել Է մինչեւ 200: Այս թիմի թվակազմը կաճի»,- ճշտել Է Facebook-ը:

«Առաջին եռամսյակում մենք հարկ եղած գործողություններ են ձեռնարկել ԻՊ-ի եւ «Ալ Քաիդայի» կոնտենտի 1,9 միլիոն նմուշների նկատմամբ, դա կրկնակի շատ Է, քան նախորդ եռամսյակում»,- հավելել են ընկերությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am