Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Միջոցառումները կկազմակերպվեն Մարդու իրավունքների ընկերության «Ընդդեմ ռասիզմի և խտրականության» հանձնաժողովի կողմից:

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս հիշատակի արարողությունները կմեկնարկեն Սուլթանահմեթի հրապարակում, որտեղից հավաքվածները կշարժվեն դեպի Հայդարփաշայի կայարան, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ տարել էին հայ մտավորականներին:

Բացի այդ, Շիշլիի հայկական գերեզմանատանը կոգեկոչեն 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը, իսկ 19:15-ին բոլորը կհավաքվեն կենտրոնական Բեյօղլու թաղամասի Թյունել հրապարակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am