Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է

Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է եւ գտնվում Է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը: Հոսպիտալացման պատճառ Է դարձել սեպսիսը (օրգանիզմի վարակումն արյան մեջ ինֆեկցիայի անցնելու հետեւանքով): Բուշերի ընտանիքի ներկայացուցիչները նշել են, որ նախկին նախագահն արձագանքում Է բուժմանը, եւ խոստացել են հայտնել նրա վիճակի մասին, հենց որ նորություններ լինեն:

Ջորջ Բուշ Ավագի առողջական վիճակը վատթարացել Է նրա կնոջ՝ Բարբարա Բուշի մահվանից հետո: Նա մահացել Է ապրիլի 18-ին 92 տարեկան հասակում:

Ջորջ Բուշ Ավագն ԱՄՆ-ի 41-րդ նախագահն Է: Նա երկիրը ղեկավարել Է 1989-ից մինչեւ 1993 թվականը: Այժմ նա 93 տարեկան Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am