Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք

 Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես պետական 
պատասխանատվություն ունեցող մարդու արարք

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն:

«Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք, շատ քչերը կկարողանային նման քայլ կատարել և ասել, «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»: Շատ կարևոր է, որ բոլորս գիտակցենք, որ Սերժ Սարգսյանի երկար ծառայությունը մեր երկրին միայն սև գույնով պետք չէ ներկայացնել, այլ պետք է ասենք նաև նրա երկար տարիների վաստակի մասին մեր երկրի համար: Կարծում եմ, որ հիմա այն պահն է, որ կողմերը կկարողանան բանակցությունների, երկխոսության ռացիոնալ մտածողության ճանապարհով գտնել լավագույն լուծումները: Արդեն մի քանի օր է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը հետևողականորեն պնդում էր, հայտարարում էր և կոնկրետ քայլեր էր անում, որպեսզի հնարավոր լինի բանակցային դաշտ ստեղծել»,- նշեց Վարդանյանը: Նրա խոսքով՝ այժմ հնարավոր է իրական բանակցություն, երկխոսություն իրականացնել և սա էլ իր հերթին հնարավորություն կտա այս համաժողովրդական զարթոնքից դուրս գալ ոչ թե բախումներով, այլ շատ ավելի ուժեղ, հզոր և կազմակերպված:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am