Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլաս Քեյջը հայտարարել Է դերասանական կարիերան ավարտելու մասին

Նիկոլաս Քեյջը հայտարարել Է դերասանական կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլաս Քեյջն ազդարարել Է դերասանի կարիերան ավարտելու մասին. նա ինքն Է ցանկանում ֆիլմեր նկարահանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: «Ներկայում ես հիմնականում խաղում եմ կինոյում եւ պլանավորում եմ դրանով զբաղվել եւս երեք կամ չորս տարի: Ես կցանկանայի կենտրոնանալ ռեժիսուրայի վրա»,-բացատրել Է Քեյջը:

IMDb կինոռեսուրսի տվյալներով՝ արտիստն զբաղված Է միանգամից յոթ նախագծերում. գլխավոր դերեր Է կատարում հինգ ֆիլմերում եւ մասնակցում Է անիմացիոն երկու ժապավենների հնչյունավորմանը: Քեյջի դեբյուտային եւ միակ ռեժիսորական աշխատանքը «Ժիգալո»-ն Է՝ Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ, որն Էկրան Է բարձրացել 2002 թվականին:

54-ամյա Քեյջն իր կարիերայի ընթացքում նկարահանել Է 80-ից ավելի ֆիլմերում: Նա հայտնի Է «Սրտով վայրիները», «Ժայռ», «Առանց դեմքի», «Հրեշտակների քաղաքը», «Քշել 60 վայրկյանում», «Ազգի գանձը» եւ «Մարգարեն» ժապավենները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am