Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական գինու շաբաթը»

Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական գինու շաբաթը»

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկել է «Արգենտինական գինու շաբաթը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Նրա խոսքով՝ արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառումը հանդիսանում է արգենտինական գինիների տարածման գլխավոր իրադարձություն` նպատակ ունենալով խթանել դրա սպառումն ու դարձնել «Արգենտինական գինին» որակի գրավական:

«Միջոցառումների շրջանակում Երեւանի մոտ 20 ռեստորաններում կարող եք վայելել արգենտինական գինիներ հատուկ զեղչերով` ուղեկցված մի շարք հետաքրքիր առաջարկներով:  Ապրիլի 25-ին Արգենտինայի դեսպանատանը գործող Մշակութային կենտրոնում տեղի կունենա արգենտինական գինու և դրա առանձնահատկությունների մասին սեմինար, որին կհաջորդի գինու մատուցման տեխնիկայի, կանոնների ու արարողակարգի վերաբերյալ վերապատրաստում: Սեմինարին մասնակցելու են Երևանի մի շարք ռեստորանների և գինետների ներկայացուցիչներ»,-ասաց նա:

Ապրիլի 26-ին կնշվի «Մալբեկի համաշխարհային օրը», որի հիմնական նպատակն է արգենտինական գինիների համտեսն ու տարածումը: Միջոցառման ընթացքում տեղական արտադրողների հետ համագործակցության արդյունքում կներկայացվեն արգենտինական գինիների հինգ ապրանքանիշեր, որոնք հասանելի են տեղական շուկայում: Ներկայումս Հայաստանում կարելի է ձեռք բերել արգենտինական Fin del Mundo, Doña Paula, Cristóbal, Terrazas և Malma գինիները:

Արգենտինական գինու շաբաթը կավարտվի ապրիլի 29-ին Արգենտինական մշակույթի կենտրոնում կայանալիք Միլոնգայով` պարելու տանգո և համտեսելու արգենտինական գինիներ:

Դեսպանատունը նաեւ ներկայացրեց այն ռեստորանների և գինետների ցանկը, որտեղ  մարդիկ կարող են վայելել արգենտինական գինիները զգալի զեղչերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am