Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր

ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման 
վայր

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է անում բոլոր զինծառայողներին վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։

«Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելի։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Բանակի կամ զինվորականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցության բացառման համար թե իշխանության, թե ընդդիմության կողմից պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ընդդիմադիր կուսակցություն է, որի անդամներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ղեկավարում էին վերջին շուրջ 10 օրերին ընթացքում Հայաստանում տեղի ունեցող հավաքներն ու քայլերթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am