Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով. ՀԱՕԿ փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ  

Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ 
ճանապարհով. ՀԱՕԿ փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ Դերենիկ Գաբրիելյանը և Հոկսեն Միրզոյանը այս օրերին Երևանում և  հանրապետություն այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են հանդես եկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Չենք կարող անտարբեր լինել այս օրերին մայրաքաղաք Երևանում և հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Անշուշտ, Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Խնդիրներ, որոնց հաջողությամբ հաղթահարումն էականորեն պայմանավորված է հասարակության բոլոր շերտերի ակտիվ, համակողմանի ու արդյունավետ ներուժի համադրմամբ՝ ուղղված հանրային կյանքի տարբեր ոլորտներում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծմանը: Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով:

Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուստի կոչ ենք անում կառուցողական շփումներով սկսել արդյունավետ համագործակցության մթնոլորտի ձևավորումը՝ ծավալելով կառուցողական երկխոսություն և ձևավորելով փոխվստահության մթնոլորտ:

Վստահ ենք, որ հանրության քաղաքացիական անհնազանդություն հայտարարած շերտերը սթափ կգիտակցեն հնարավոր մարտահրավերների առաջացման վտանգը, իսկ իշխանական կառույցները խելամիտ զիջումների միջոցով հնարավորություն կստեղծեն հարթել ստեղծված պայթունավտանգ իրավիճակը՝ գործելով բացառապես ի բարօրություն Հայաստանի, Արցախի և ի սփյուռս հայության այսօրվա և վաղվա օրվա»:

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ՝

Դերենիկ Գաբրիելյան,

Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ՝

Հոկսեն Միրզոյան»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am