Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրանի ԿԲ-ն վարկային կազմակերպություններին արգելել Է թվային արժույթ օգտագործել

Իրանի ԿԲ-ն վարկային կազմակերպություններին արգելել Է թվային արժույթ օգտագործել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Կենտրոնական բանկը երկրի ֆինանսական ինստիտուտներին արգելել Է գործարքներ կատարել՝ օգտագործելով թվային արժույթներ կամ կրիպտոարժույթներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին հայտնել Է Mehr գործակալությունը:

Նրա տվյալներով՝ իրանական բանկերին այդ մասին ծանուցել են մի քանի օր առաջ: Ինչպես նշում Է IRNA գործակալությունը, այդ որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ կրիպտոարժույթները կարող են օգտագործվել փողերի լվացման, ահաբեկչությանն աջակցելու եւ իրավախախտների միջեւ միջոցների փոխանցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am