Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ում տուրիստական ավտոբուսի վթարից զոհվածների թիվը հասել Է 36-ի

ԿԺԴՀ-ում տուրիստական ավտոբուսի վթարից զոհվածների թիվը հասել Է 36-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 36 մարդ Է զոհվել ԿԺԴՀ-ի տարածքում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանոսպորտային պատահարի հետեւանքով, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:

«Ընդամենը զոհվել Է 36 մարդ, նրանցից 32-ը Չինաստանի քաղաքացիներ են, եւս չորսը՝ Հյուսիսային Կորեայի բնակիչներ: ՉԺՀ-ից տուժածներից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել,-նշել Է նա:-Մենք սգում ենք զոհված չինացի հայրենակիցների եւ ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար, ինչպես նաեւ անկեղծ ցավակցություն հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին»: Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել Էր, որ ավելի քան 30 մարդ Է զոհվել ԿԺԴՀ-ում, որտեղ տուրիստական ավտոբուսն ընկել Է կամրջից: ՃՏՊ-ն տեղի Է ունեցել Հյուսիսային Կորեայի Հվանհե-Պուկտո նահանգի տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am