Քեյթ Միդլթոնին տեղափոխել են Լոնդոնի ծննդատուն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) տեղափոխվել Է Լոնդոնի ծննդատուն, որտեղ առաջիկա ժամերին պետք Է լույս աշխարհ գա բրիտանական գահի ժառանգորդը կամ ժառանգորդուհին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Քենսինգթոնյան պալատի՝ Քեյթի եւ նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քեմբրիջի դքսուհի Քեյթն ընդունվել Է Փադինգթոնում գտնվող Սբ.Մարիայի հիվանդանոց»,-ասված Է հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: Կլինիկայի մոտ, որտեղ 2013 թվականի հուլիսին ծնվել Է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան, արդեն հավաքվել են թագավորական ընտանիքի երկրպագուները, որոնք սպասում են արքայազնի կամ արքայադստեր ծնվելուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում