Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մեծ յոթնյակը» հանդես եկավ հակառուսական պատժամիջոցները պահպանելու օգտին

«Մեծ յոթնյակը» հանդես եկավ հակառուսական պատժամիջոցները պահպանելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» պետությունները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան) հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների պահպանման օգտին, որոնք սահմանվել են «Ուկրաինայում Ռուսաստանի անընդունելի գործողություննեռրի» պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է Կանադայի արտաքին գործերի նախարարության Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայում անընդունելի գործողությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցները կպահպանվեն»,- ասված Է հաղորդագրության մեջ: G7-ի ներկայացուցիչները միասնական դիրքորոշում են հայտնել ուկրաինական հարցի շուրջը եւ համաձայնության են եկել աջակցություն ցույց տալ Ուկրաինային:

Իր հերթին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ապրիլի 22-ին կայացած ճեպազրույցում, ամփոփելով Տորոնտոյում G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները, լրագրողներին հայտնել Է, որ Յոթի խմբի երկրները պատրաստ են երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, բայց նրանք նաեւ մտադիր են շարունակել նրան պատասխանաու համարել «չարամիտ գործողությունների» համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am