Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել

Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների 
հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը  ընդդիմության առաջնորդներին կոչ է անում իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը բոլորի անվտանգ վաղվա օրվա ապահովման խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում իր խորը մտահոգությունն է արտահայտում Երևանում իրադարձությունների վերջին զարգացումների կապակցությամբ:

«Մենք դարձյալ գտնում ենք, որ մեզանում առկա խնդիրների լուծման լավագույն ճանապարհը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է, որի ընթացքում պետք է  քննարկել հանրային կյանքում և քաղաքական գործընթացներում ընդդիմության  պատասխանատու մասնակցությունն ապահովելու հավելյալ  իրավաքաղաքական անշրջելի երաշխիքների ձևավորման խնդիրը: Ցավոք, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժեց վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցելու նախաձեռնությունը, դրանով  իսկ  ներքաղաքական զարգացումները  տանելով փակուղի: Թեպետ այդ փաստը կարող է որակվել որպես կորսված հնարավորություն, այդուհանդերձ  մենք համոզված ենք, որ  իրերի զարգացումը իր բանական հուն տեղափոխելու  ռեսուրսը  դեռևս  սպառված չէ, հատկապես, երբ այլևս օրակարգային է ոչ թե  ընդդիմություն-իշխանություն  հարաբերակցության խնդիրը, ոչ թե  մեզանում առկա խնդիրների ռացիոնալ լուծումները գտնելու խնդիրը,  այլ այն, որ իրադարձությունների նման ընթացքը իրական վտանգի է ենթարկում երկրի անվտանգության, տարիների ընթացքում ձևավորված, ինստիտուցիոնալ մեր  կարողությունները: Կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը  մեր բոլորիս անվտանգ վաղվա օրվա  ապահովման  խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ մեզանում առկա արատների համակարգային լուծումները ուրվագծելու և դրանցում ընդդիմության ազդեցիկ մասնակցությունը երաշխավորելու հարցերի շուրջ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: «Արմենպրես»-ը-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՀ արդարադատության նախարարությունն հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել: Նախարարությունը հիշեցրել է, որ հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության որոշմանը չենթարկվելու կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am