Հայաստանում օդի ջերմաստիճանն 5-7 աստիճանով կբարձրանա
12:44, 22 Ապրիլ 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում ապրիլի 22-ի ցերեկը, ապրիլի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում