Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե

«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն  կիրառելու վերաբերյալ 
հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ ապրիլի 21-ին քաղաքացիական հագուստով անձի  կողմից բռնություն  կիրառելու վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանն իր մասնագիտական գործունեություն իրականացնելիս է եղել, այդ պահին քաղաքացիական հագուստով տղամարդը հարվածել էին նրա դեմքին՝ փորձելով խլել տեսախցիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am