Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտարարում է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը

Ոստիկանությունը հայտարարում է, որ հետևանքների ողջ 
պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ներկայացուցիչն ապրիլի 21-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Երևանում անօրինական հավաքը դադարեցնելու մասին պահանջ, սակայն պահանջն անտեսվել է: Ոստիկանությունն արձանագրել է, որ անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է իրականացվել, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կրում է հավաքի կազմակերպիչը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը Ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին: 
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից չի կատարվել: Հավաքի վայրից հեռանալու խնդրանքով հավաքի մասնակիցներին Ն.Փաշինյանը չի դիմել:

Հավաքը դադարեցնելու որոշումից հետո Ն.Փաշինյանը շարունակում է իրականացնել անօրինական երթ` հանդես գալով նույն հակաիրավական կոչերով:

Ոստիկանությունը հայտարարում է, որ Ն.Փաշինյանը ինքնաբուխ հավաք անցկացնելու պատրվակով հերթական անգամ անտեսել է Ոստիկանության օրինական պահանջը:

Ոստիկանությունն արձանագրում է, որ անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է իրականացվել, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կրում է հավաքի կազմակերպիչը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am