Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 6 բռնցքամարտիկներ քառորդ եզրափակչում են եւ հաջորդ մենամարտը հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 75 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին մենամարտում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, այնուհետեւ առավելության հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am