Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հայտարարել են «ուղղորդվող Էներգիայի» զենք ստեղծելու մասին

ԱՄՆ-ում հայտարարել են «ուղղորդվող Էներգիայի» զենք ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության ոլորտում «ուղղորդվող Էներգիայի» տեխնոլոգիայի կիրառման մեջ առաջընթացը հասել Է բեկումնային կետին: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Space News պորտալին պատմել Է Lockheed Martin-ի Հեռանկարային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Նելսոն Պեդրեյրոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն ստեղծել Է լազերային զենքի նախատիպ, որը կարելի Է օգտագործել ռազմակայաններն անօդաչուներից պաշտպանելու համար: Պեդրեյրոն նաեւ նշել Է, որ անցյալ տարի Lockheed Martin-ը ցուցադրել Է ATHENA 30-կիլովատային համակարգի աշխատանքը Նյու Մեխիկոյում ԱՄՆ-ի բանակի ռազմակայանում: «Համակարգը թռիչքի ժամանակ խոցել Է օդային թիրախները՝ հասցնելով կառուցվածքային վնասվածքներ եւ առաջացնելով դրանց նկատմամբ վերահսկողության կորուստ:

Լազերները նաեւ մշակվում են Հակահրթիռային պաշտպանության գործակալության համար որպես հակահրթիռային սպառազինություն, որը վերթիռի ժամանակ խոցում Է հակառակորդի բալիստիկ հրթիռները»,- հավելել Է ինժեները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am