Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բարբի տիկնիկներ արտադրող ընկերության ղեկավարը պաշտոնաթող Է եղել

Բարբի տիկնիկներ արտադրող ընկերության ղեկավարը պաշտոնաթող Է եղել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ամերիկյան ընկերության ղեկավար Մարգո Գեորգիադիսը թողնում Է իր պաշտոնը կորպորացիայում մեկ տարվա աշխատանքից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ֆիրմայի կայքը:

«Մարգո Գեորգիադիսը, որը Mattel-ի ղեկավարն Է դարձել 2017 թվականի փետրվարին, տնօրենների խորհրդին տեղեկացրել Է ընկերության ղեկավարի եւ խորհրդի անդամի պաշտոնից հեռանալու որոշման մասին, որպեսզի նոր հնարավորություններ իրացնի տեխնոլոգիական ոլորտում»,-ասված Է ընկերության հայտարարության մեջ: Ֆիրմայի նոր ղեկավարը կդառնա Ինոն Քրեյցը, որը ֆիրմայի ղեկավարներից մեկի պաշտոնն զբաղեցնում Է 2017 թվականի հունիսից: Ինչպես սպասվում Է, նա պաշտոնը կստանձնի ապրիլի 26-ին: Մինչեւ մայիսի 10-ը Գեորգիադիսը ընկերությունում կմնա խորհրդատուի պաշտոնում՝ ապահովելու «սահուն անցումը»:

Mattel-ը հիմնադրվել Է 1945 թվականին, կենտրոնակայանը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգի Էլ Սեգունդո քաղաքում: Ընկերությունը հայտնի Է իր Բարբի տիկնիկներով եւ Hot Wheels խաղալիք մեքենաներով: Աշխատում Է 40-ից ավելի երկրներում, աշխատակիցների հաստիքակազմը ներառում Է մոտավորապես 32 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am