Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը

Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման 
ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարել է «Շատո-Առնո» ՍՊ ընկերության դիմումը 2,1 մլն դրամ արժողությամբ սարքավորումների հերթական խմբաքանակի համար ԱԱՀ վճարումները 3 տարի ժամկետով հետաձգելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է գործադիրի ապրիլի 19-ի նիստում:

Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել «Շատո-Առնո» ՍՊԸ դիմումին 76,1 մլն դրամ արժողությամբ ներկրվող սարքավորումների համար ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգելու մասին, այժմ ընդհանուր արժեքը կազմում է 78,2 մլն դրամ։

«Շատո-Առնո» գինեգործական ընկերությունը մտադիր է վերսկսել իր երկրորդ շենքի վերականգնման աշխատանքները Արարատի մարզի Այնթափ գյուղում, որտեղ կսկսվի կոնյակի եւ գինու արտադրություն։ Սա թույլ կտա 2018-2020 թթ․ստեղծել 15 նոր աշխատատեղ 120 հազար միջին աշխատավարձով։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ