Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վիեննայի օպերան վեց պրեմիերա կներկայացնի 2018-2019 թթ. տարեշրջանում

Վիեննայի օպերան վեց պրեմիերա կներկայացնի 2018-2019 թթ. տարեշրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի պետական օպերան ներկայացրել Է 2018-2019 թվականների նոր տարեշրջանի ծրագիրը: Հանդիսատեսները կդիտեն 50 օպերա, 16 բալետ, 5 մանկական բեմադրություն եւ համերգային այլ միջոցառումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Վիեննայի մշակութային կենտրոնի տնօրենությունում, կենտրոն, որը 2019 թվականի մայիսի 25-ին նշելու Է 150-ամյակը:

Նոր սեզոնում Վիեննայի օպերան իր ծրագրի շրջանակներում պլանավորել Է վեց օպերային պրեմիերա եւ բալետային երեք նոր բեմադրություն: Բացի այդ, նախատեսված Է կոմպոզիտոր Էլիզաբեթ Նասկեի «Ի՞նչ Է պատահել Էնակոյին» մանկական օպերային եւս մեկ պրեմիերա, որը ցուցադրվելու Է ոչ թե Վիեննայի կենտրոնի օպերայի գլխավոր շենքում, այլ «Ագրանա» ուսումնական ստուդիայում: Նոր սեզոնի առաջին պրեմիերան հոկտեմբերի 14-ին կդառնա ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի «Տրոյացիները» օպերան: Նաեւ 2018 թվականի դեկտեմբերի 8-ին ծրագրում կհայտնվի ավստրիացի կոմպոզիտոր Յոհաննես Մարիա Շտաուդի եւ գերմանացի բանաստեղծ Դուրս Գրյունբայնի «Արոտավայր» օպերան: Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» ներկայացումը կկայանա 2019 թվականի փետրվարի 9-ին, իսկ մարտի 31-ին՝ գերմանացի կոմպոզիտոր Մանֆրեդ Տրոյանի «Օրեստ»-ը, մայիսի 25-ին՝ Ռիխարդ Շտրաուսի «Առանց ստվերի կինը»: Վերջապես, հունիսի 20-ին կներկայացվի Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերան:

2018 թվականի նոյեմբերին պլանավորվել են ներկյայացնել բալետային երեք բեմադրությունն: Մանյուել Լեգրայի «Սիլվիա» բալետի ցուցադրությունը կկայանա նոյեմբերի 10-ին, 2019 թվականի ապրիլի 14-ին տեղի կունենա չորս գործողությամբ երեկո, որի շրջանակներում կցուցադրեն ամերիկացի պարուսույց Ուիլյամ Ֆորսայթի, նիդեռլանդացի Հանս վան Մանենի, չեխ Իրժի Կիլիանի գործերը: Վիեննայի օպերայի բալետի տարեշրջանը հունիսի 28-ին կեզրափակի ավանդական գալա-երեկոն՝ նիվրված բալետի լեգենդար պարող եւ բալետմեյստեր Ռուդոլֆ Նուրեեւի (1938-1993 թ.) հիշատակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am