Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում անցկացվեց կրոնական հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված խորհրդակցություն

Երևանում անցկացվեց կրոնական հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձանների կայուն կառավարմանը նվիրված տարածաշրջանային թեմատիկ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպման նպատակներից է կրոնական և ոչ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հուշարձանների ճիշտ կառավարման գործում համագործակցության ուղիներ գտնելը:

Միջոցառումը մեկնարկեց ապրիլի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Հանդիպման թեման վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված կրոնական հուշարձանների կայուն կառավարմանը: Ցանկանում ենք, որ տարբեր կրոնական և աշխարհիկ կազմակերպությունների մասնագետները համագործակցեն: Դա կնպաստի հուշարձանների օգտագործման, հանրահռչակման և կառավարման դրական ընթացքին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Նրա խոսքով`խորհրդաժողովի ավարտին կարվեն եզրակացություններ, որոնք կմտնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառնական ձեռնարկ և հետագայում կկիրառվեն հուշարձանների կայուն կառավարման գործում:

Սամուելյանը շեշտեց, որ բոլոր երկրներում էլ ոլորտի խնդիրները մեծ մասամբ նույնն են`կապված հուշահամալիրներում զբոսաշրջիկների հոսքի, հուշարձանների պահպանման գործում ֆինանսական ներդրումների հետ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան ՏՆաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել պատմական հուշարձանների, որոնք կապված են մեր՝ հայերիս հավատքի, կրոնի և դավանանքի հետ:

Նա ընդգծեց, որ մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում ամեն ինչ արել է և պահպանել ոչ միայն մեզ, այլև համաշխարհային հանրության համար կարևոր արժեք ունեցող հուշարձանները: Ուստի կարևոր է, որ այս խորհրդակցությունը կայանում է Հայաստանում:

Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր Ֆինլանդիայից, Հունաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Խորհրդատվություն-հանդիպումն անցկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ ԱԳՆ-ի և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնադրամի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am