Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի անհաջող խաղին  

Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի անհաջող խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ժիլինա»-ն սեփական հարկի տակ մրցում էր «Ռուժեմբերոկ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքիով: Քանի որ թիմերի առաջին խաղում հաղթել էր «Ռուժեմբերոկ»-ը, «Ժիլինա»-ն դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am