Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

#ԿինոՇաբթի. Հայկական կինովարձույթում այս շաբաթ կհայտնվի 4 նոր ֆիլմ

#ԿինոՇաբթի. Հայկական կինովարձույթում այս շաբաթ կհայտնվի 4 նոր ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողի ուշադրությանը ներկայացնել շաբաթվա կինոպրեմիերաները: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում այն չորս ֆիլմերը, որոնք ապրիլի 19-ից հնարավոր է դիտել Երևանի կինոթատրոններում:

«Վտանգավոր բիզնես»

Սեքսուալ շիկահերը ստեղծված է վտանգավոր բիզնեսի համար: Մի օր նրա աշխատակիցներից մեկը բացահայտում է այն բանաձևը, որի հետևից ընկած է ամբողջ աշխարհը: Տղամարդը խորամանկորեն կազմակերպում է սեփական առևանգումը և փրկագին պահանջում ընկերությունից: Սակայն նա դեռ չգիտի, որ իր ընկերության համար նա գերադասելի է մահացած, քան ողջ:

Ռեժիսոր` Նեշ Էդգարթոն, Դերերում` Ջոել Էդգարթոն, Շարլիզ Թերոն, Էնթոնի Թամբակիս և այլք: 

«Մարզիչը»

Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրի Ստոլեշնիկովը ամենապատասխանատու պահին չի իրացնում 11 մետրանոց հարվածը։ Տհաճ սխալից հետո Ստոլեշնիկովը լքում է հավաքականը, ավարտում կարիերան և դառնում փոքրիկ գավառական թիմի մարզիչ։ Հենց այս ակումբի հետ Ստոլեշնիկովը կանի անհնարինը և նորից կհավատա ինքն իրեն։

Ռեժիսոր` Դանիլա Կոզլովսկի, դերերում՝ Դանիլա Կոզլովսկի, Իրինա Գորվաչևա, Անդրեյ Սմոլյակով և այլք: 

«Տաքսի

Նախկին կոմիսար Ժիբերը դարձել է Մարսել քաղաքի ամենաանհաջողակ քաղաքապետը: Նա հանձնարարում է նորեկ Սիլվան Մարոյին ձերբակալել քաղաքում շրջող «իտալական ավազակախմբին»: Մարոն ստիպված է համախմբվել Դանիելի զարմիկի հետ, ով ժառանգել է հորեղբոր մեքենան:

Ռեժիսոր՝ Ֆրանկ Գաստամբիդ, դերերում՝ Սալվատոր Էսպոզիտո, Ֆրանկ Գաստամբիդ, Սաբրինա Ուազանի և այլք: 

«Անդարձելիության կետը»

Որոշ սահմաններ հատելուց հետո անհնար է մնալ նույն մարդը: Կնոջ և դստեր մահից հետո պրոֆեսորը կորցնում է հետաքրքրությունը կյանքի և աշխատանքի հանդեպ, սակայն նրա ընկերը որոշում է ամեն գնով օգնել պրոֆեսորին դուրս գալ այդ վիճակից:

Ռեժիսոր՝ Բրեդ Անդերսոն, դերերում՝ Ռոզամունդ Փայք, Ջոն Հեմ, Դին Նորիս և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am