Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լոնդոնն ընդունեց, որ ՔԶԱԿ-ը չի նշել Սկրիպալներին թունավորած նյութի ծագման երկիրը

Լոնդոնն ընդունեց, որ ՔԶԱԿ-ը չի նշել Սկրիպալներին թունավորած նյութի ծագման երկիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չի պարզել այն նյութի ծագման երկիրը, որով թունավորվել Էին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դա ապրիլի 18-ին խոստովանել Է ՔԶԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Փիտեր Ուիլսոնը՝ ելույթ ունենալով կազմակերպության Գործադիր խորհրդի՝ Սոլսբերիի միջադեպին նվիրված արտահերթ նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ո՛չ Պորտոն-Դաունի լաբորատորիան, ո՛չ ՔԶԱԿ-ը չեն նույնականացրել այն ագենտի ծագման երկիրը կամ լաբորատորիան, որն օգտագործվել Է գրոհի ընթացքում»,-արձանագրել Է նա: Այդուամենայնիվ, Ուիլսոնը կարծիք Է հայտնել, որ «մեծ աստիճանի հավանականությամբ» դա Ռուսաստանն Է, քանի որ հենց նա Է տիրում նման հանցագործություն կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների եւ ուներ դրդապատճառ:

«ՔԶԱԿ-ի հետազոտությունները հաստատեցին քիմիական նյութի տեսակի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի անալիզը,-նշել Է Ուիլսոնը:-Այն հաստատում Է մեր եզրակացություններն այն մասին, որ Սոլսբերիում օգտագործվել Է նյարդակաթվածահարական ագենտ, որը հայտնի Է որպես «Նովիչոկ»: Ընդ որում՝ մշտական ներկայացուցչի խոսքով, նյութի առավել մեծ կուտակում Է հայտնաբերվել Սկրիպալների տան բռնակի վրա:

Ուիլսոնը նաեւ նշել Է, որ Լոնդոնը պարտավորվում Է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել հարցումն ուղարկելու պահից տասնօրյա ժամանակամիջոցում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ: «Ապրիլի 13-ին ՌԴ-ն Մեծ Բրիտանիային հարցերի ցուցակ Է հանձնել Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն,- ասել Է նա:- Մենք կպատասխանենք այնքան արագ, որքան դա հնարավոր Է, Կոնվենցիայով սահմանված 10 օրվա ընթացքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am