Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ տունը ծանուցել Է Ռուսաստանի դեմ առայժմ նոր պատժամիջոցներ չսահմանելու որոշման մասին

Սպիտակ տունը ծանուցել Է Ռուսաստանի դեմ առայժմ նոր պատժամիջոցներ չսահմանելու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից նամակ Է ստացել առ այն , որ Վաշինգտոնն առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:

«Ես հավաստում եմ, որ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությանը ծանուցել են, որ մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ չեն լինի»,- ասել Է աղբյուրը:

Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, գրել Էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս փուլում մտադիր չԷ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ նախագահը չԷր ցանկանա նման պատժամիջոցներ սահմանել «առանց Ռուսաստանի նոր գործողությունների, որոք դրդեին դրան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am