Կիսամերկ Ռիհաննան շփոթահար Է արել երկրպագուներին
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ռիհաննայի՝ բաց կոստյումով լուսանկարները՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Coachella փառատոնից, երկրպագուների ոչ միանշանակ արձագանքն են առաջացրել նրա Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աստղը հայտնվել Է մարմնի վրա փաթաթած շագանակագույն կիսաթափանցիկ քաթանով, որի միջից երեւում Էր նրա մերկ կուրծքը:
Երգչուհին կերպարը համալրել Է բարձրակրունկ ուգգա-ճտքավոր կոշիկներով: Սոցցանցի օգտատերերը բացասական արձագանքներ են թողել Ռիհաննայի լուսանկարների ներքո արած իրենց մեկնաբանություններում: Չնայած դրան, շագանակագույն կոստյումով Ռիհաննայի լուսանկարները երկու միլիոն լայք են հավաքել: Դեռ ավելին, շատերը հիացել են երգչուհու գեղեցկությամբ. «Այնքան սեքսուալ Է: Նա իրենով զարդարում Է ցանկացած հագուստ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում